11 02 2023

Հայ փրկարարները իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ երկրաշարժի զոհերի

Հայ փրկարարները իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ երկրաշարժի զոհերի

2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի`ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

«Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրեց Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվեց Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվեց մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը», - ասված է հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ